Ֆրանսիայի բյուջեի հարցերով նախկին նախարար Ժերոմ Կայուզակը Ֆրանսիա է վերադարձրել այն գումարները, որոնք նա պահում էր չհայտարարագրված արտասահմանյան հաշիվների վրա: Վարկաբեկված քաղաքական գործիչը զղջացել է և խոստացել վճարել բոլոր հարկերն ու տուգանքները, իսկ գումարի մնացած մասը նա կօգտագործի բարեգործական նպատակներով:
Ժերոմ Կայուզակը մարտ ամսին սկանդալով հեռացել էր պաշտոնից՝ հիշեցնում է Россия 24 հեռուստաալիքը: Ֆրանսիական իշխանություններին հայտնի է դարձել, որ հարկերից խուսափողների դեմ ամենաուժեղ պայքարող քաղաքական գործիչը 1990-ականներին Ֆրանսիայից խոշոր չափի գումարներ էր դուրս բերել և դրանք պահել Շվեյցարիայի և Սինգապուրի բանկերում:








































