Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ Ալ-Սիսիին eBay-ում աճուրդի են դրել՝ գրում է Foreign Policy-ն։
Ինչպես նշվում է՝ երկրի տնտեսական զարգացման նոր պլանի առաջարկման իր ելույթի ընթացքում Ալ-Սիսին կատակել է, թե պատրաստ է նույնիսկ իրեն վաճառել, եթե դա ինչ-որ բանով կարող է օգնել Եգիպտոսին։ Այդ հայտարարությունն ակնթարթորեն սոցցանցերում ծաղրի ալիք է բարձրացրել։
Դրանից հետո eBay-ում հայտնվել է լոտ՝ նախագահի լուսանկարով։ Աճուրդի ընթացքում մի քանի ժամում առաջարկվող գինը գերազանցել է 100 հազար դոլարը։ Սակայն որոշ ժամանակ անց էջը ջնջվել է կայքի տնօրինության կողմից։








































