Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարի տեղակալ Միխայիլ Բոգդանովը «բացարձակ անհեթեթություն» է համարել Սիրիայում հրադադարից սիրիացի քրդերին բացառելու անհրաժեշտության մասին Թուրքիայի իշխանությունների հայտարարությունները: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
«Դա բացարձակ անհեթեթություն է»,- պատասխանել է Բոգդանովը համապատասխան հարցին:








































