Ընդդիմադիր գործիչների մեծ մասը չի ողջունում ՀՅԴ-ի կոալիցիա կազմելը ՀՀԿ-ի հետ: Լրագրողների հետ զրույցում, օրինակ, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը նշել էր, ինչ-որ գրել են իրենց հուշագրում, դրանք դատարկաբանություններ են:
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ բնականաբար հնարավոր են քննադատություններ:
«Նոր Սահմանադրությունից և ՀՀ նախագահի ելույթից բխող դրույթների իրագործման համար անխուսափելի է համագործակցությունը: Եվ այդ դատարկախոսները, որոնք դատարկաբանություն են համարում, տարիների ընթացքում նրանք էլ պետք է համագործակցության գան»:
Մանրամասները՝ տեսանյութում:






































