Sunday, 07 06 2026
ՌԴ-ից Հայաստան քաղաքացիների անվճար տեղափոխում կազմակերպելու կասկածանքով անձ է ձերբակալվել
Արման Բաբաջանյանը քվեարկել է Երևանի 8/09 ընտրական տեղամասում
Հիմա էլ ընկած համոզում են, թե ընտրական ցուցակներում Յարություն հայրանունով թուրք կա․ Ալեքսանյան
Մեծ անբարոյականություն է՝ Ռուսաստանից գալ ընտրության և անմիջապես փախչել երկրից
12:50
Ամեն անգամ շնորհակալ եմ հայրենի երկիրը ներկայացնելու համար. Էդուարդ Սպերցյան
Ընտրություններ-2026․ ի՞նչ խնդիրներ է արձանագրել «Անկախ դիտորդը» ժամը 12։00 դրությամբ
Ինչքա՞ն մարդ է մասնակցել ընտրություններին՝ ժամը 11:00-ի դրությամբ
Այսօր մենք դեռ պատրաստ չենք դիմել ԵՄ ին, բարեփոխումները պետք է շարունակել․ Փաշինյան
Կոչ ենք անում միջանձնային վեճին քաղաքական ենթատեքստ տալու փորձերի փոխարեն համագործակցել իրավապահների հետ. ՆԳՆ
ՀՀ-ն չեն կարող զրկել ԵԱՏՄ անդամակցությունից․ հանրաքվեն տեղի կունենա, երբ լինի հանրաքվեի առարկա
11:50
Միրրա Անդրեևան նվաճել է «Մեծ սաղավարտի» իր առաջին տիտղոսը
«Մարդ ա 100 հազար փող ա հասնում». հրապարակվել է նոր ձայնագրություն
11:30
ԱՄՆ-ն մերժել է Իրանի ֆուտբոլի հավաքականի անձնակազմի մի մասի վիզաները. BBC
Բոլոր հարցերը քննարկվում են ըստ անհրաժեշտության․ Փաշինյանը՝ Կիրիենկոյի «սխեմաների» մասին
11:10
Եվրոպան սկսում է նախապատրաստվել Ռուսաստանի հետ հնարավոր բանակցություններին
Նիկոլ Փաշինյանը քվեարկել է Երևանի 8/20 ընտրատեղամասում
ԱԺ հերթական ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել է 2005 տեղամաս. ԿԸՀ
Քվեաթերթիկը նկարելու պրոցեսը անհեթեթություն է․ ԿԸՀ նախագահը՝ ընտրական կարգի մասին
Ոստիկանն ընտրատեղամասից դուրս չի բերել քվեաթերթիկներ. Ոստիկանության պարզաբանումը
Ժամը 08 00 ից բոլոր ընտրատեղամասերը սկսել են ընդունել ընտրողներին․ ԿԸՀ նախագահ
10:10
Էլինա Ավանեսյանը կմասնակցի աշխարհի գավաթի խաղարկությանը
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է Մինասի և այս տարվա «Դասական Եվրատեսիլը» խորհրդանշող գույներով
Ստեփանավանի համայնքապետարանը կշարունակի աշխատել արտակարգ ռեժիմով
09:30
Ավարտվել է շախմատի Եվրոպայի կանանց առաջնությունը․ հայտնի են հայ շախմատիստուհիների արդյունքները
Ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու կասկածանքով ձերբակալվել է մեկ անձ
ՄԻՊ աշխատակազմում իրականացվում է ԱԺ ընտրությունների գործընթացում իրավունքներին առնչվող հարցերի անկախ մշտադիտարկում
Քաղաքացին «հիմար» չէ, իշխանություններից «հավաքագրված» չէ, նա Ռուսաստանից վախեցած է
Հունիսի 6-ին ՄՔԾ-ն ընտրական գործընթացի շրջանակում սպասարկել է 831 հեռախոսազանգ
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Գազի գնի վերաբերյալ Թբիլիսիի մոտեցումները կիրառելի չեն Հայաստանում. Խաթունա Կալմախելիձե

Գազի գնի պահպանմանն ուղղված Վրաստանի որդեգրած մոտեցումները կիրառելի չեն Հայաստանում: Այս մասին այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց վրացի քաղաքագետ, Կալանավայրերի և իրավական օգնության նախկին նախարար Խաթունա Կալմախելիձեն՝ անդրադառնալով հարցին, թե ինչպե՞ս է Վրաստանին հաջողվում պահպանել Ադրբեջանից ստացվող գազի սակագինը, և այդ մեթոդները կարո՞ղ են արդյոք կիրառելի լինել Հայաստանում:

Խաթունա Կալմախելիձեի խոսքով՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Վրաստանը գազը ստանում է Ադրբեջանից, իսկ Հայաստանը՝ Ռուսաստանից, գազի գինը պահպանելուն ուղղված Վրաստանի որդեգրած մոտեցումները կիրառելի չեն կարող լինել Հայաստանում: Ըստ նրա՝ պատճառը նաև այն է, որ Ռուսաստանի հարաբերությունները՝ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները Վրաստանի հետ լրիվ այլ հարթություններում են, էապես տարբերվում են իրարից:

«Այս պահին Վրաստանն օգտագործում է միայն ադրբեջանական գազ, և այն ստանում է բավականին մատչելի պայմաններով, քանի որ Վրաստանով է անցնում ադրբեջանական գազը, այդ թվում՝ միջին ասիականը, ուստի շնորհիվ սրա մենք ստանում ենք ավելի էժան գազ՝ համաշխարհային գների համեմատ: Մենք ռուսական գազ չենք օգտագործում ընդհանրապես, մեզ մոտ գործում այլ գնացուցակ է՝ այլ երկրներից տարբերվող: Ի դեպ, նշեմ, որ դա կախված է նաև նրանից, թե մենք այդ գազը ստանում ենք տրանզիտայի՞ն տարբերակով, թե՞ անմիջապես Ադրբեջանից»,- նշեց նա:

Հիշեցնենք, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով «ՀայՌուսգազարդի» ներկայացրած հայտում որպես նոր գին (մինչև 10 հազ. խ/մ գազ սպառողների համար) ֆիքսված է 221 000 դրամ` յուրաքանչյուր 1000 խ/մ-ի դիմաց (կամ 221 դրամ` 1 խ/մ-ի դիմաց), այսինքն` թանկացումը մոտ 67% է: Իսկ ՀՀ կառավարության նիստի ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեց, որ գազի թանկացման 30 տոկոսը կառավարությունը վերցնելու է իր վրա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում