Հունաստանը 2015 թվականին զբոսաշրջությունից ստացել է ռեկորդային՝ 14.2 մլրդ եվրո եկամուտ։ Այս մասին հայտնում է երկրի Ազգային բանկը՝ փոխանցում է «Ինտերֆաքս-Ուկրաինան»։
Համաձայն բանկի վիճակագրական տվյալների՝ ոլորտի եկամուտների աճը հիմնականում ապահովել են բրիտանացի և ամերիկացի զբոսաշրջիկները։ Ամերիկացիները Հունաստանում են թողել 945.6 մլն եվրո, ինչը 44.4 տոկոսով ավելի է, քան մեկ տարի առաջ, իսկ բրիտանացիներն ավելի քան 2 մլրդ եվրո, ինչը 30.5 տոկոսով ավելի է, քան մեկ տարի առաջ։
Մայրցամաքային Եվրոպայի երկրների շարքում հունական բյուջե ամենից շատ գումար են բերել գերմանացի և ֆրանսիացի զբոսաշրջիկները։










































