«Չելսի»-ի գլխավոր մարզիչ, իսպանացի մասնագետ Ռաֆայել Բենիտեսը կրկին հաստատել է, որ ապագայում կցանկանար աշխատել անգլիական ակումբներից մեկում:
«Տեղափոխության համար զանազան տարբերակներ ունեմ: Սակայն ներկայումս չկա առաջարկ անգլիական հզոր թիմերից որևէ մեկի կողմից:
Հնարավոր է, որ օգտվեմ այլ երկրներից ստացած հրավերներից և ստիպված լինեմ այլ առաջնություն տեղափոխվել: Բայց դեռևս չեմ կորցնում Անգլիայում աշխատանքս շարունակելու հետ կապված հույսերս»,-Goal. com-ը մեջբերում է Բենիտեսի խոսքը:







































