Բրազիլիայում Domino’z Pizza պիցերիաների ցանցը թողարկել է գովազդային DVD-ներ, որոնք ջեռուցվելիս պիցցայի ախորժալից բույր են արձակում:
Այս յուրօրինակ գաղափարի հեղինակներն են բրազիլական Artplan գովազդային գործակալության աշխատակիցները:
Նշվում է, որ ձայնասկավառակների վրա պատկերված է պիցցա: Դրա համար կիրառվել են թերմոզգայուն ներկեր, որոնց ավելացրել են հատուկ բույրեր: Արդյունքում ստացվել է DVD, որի վրա ջեռուցելիս հայտնվում են նկարներ և տարածվում է բույր:
Ֆիլմի վերարտադրման ժամանակ ձայնասկավառակը աստիճանաբար տաքանում է: Արդյունքում, երբ մարդիկ DVD-ն հանում են իրենց ձայնարկիչից, նրանք զգում են պիցցայի բույր և ձայնասկավառակի վրա տեսնում դրա պատկերը:









































