Բրիտանական Sunday Times թերթը հայտնում է, որ սիրիական բանակը Tishreen բալիստիկ հրթիռների մարտկոցներ է տեղակայել և դրանք ուղղել դեպի Թել Ավիվ:
Սիրիան հրթիռային հարված կհասցնի Իսրայելին, եթե ՑԱԽԱԼ-ի ռազմաօդային ուժերը կրկին ռմբակոծեն սիրիական տարածքի թիրախները: Սիրիան հաստատում է, որ իսրայելական ինքնաթիռներն այս տարի երեք անգամ ռմբակոծել են Դամասկոսի թիրախները:
Թերթը հաստատում է, որ նախապատրաստությունները ի հայտ են բերվել արբանյակային նկարահանմամբ: Tishreen հրթիռների մարտագլխիկները կշռում են կես տոննա:
Թերթը մեջբերում է անվտանգության հարցերով իսրայելցի փորձագետ Ուզի Ռաբինի խոսքերը: Ռաբինը հայտարարել է, որ սիրիական ռեժիմի տրամադրության տակ բազմաթիվ Tishreen հրթիռներ կան: Հրթիռային հարձակման դեպքում Իսրայելի ողջ օդային հաղորդակցությունը կաթվածահար կլինի:








































