Ամեն տարի «բարձրակարգ» մարմնավաճառները, որոնք մեկ գիշերվա համար միջինը 4000 դոլար են պահանջում, և սովորական փողոցային մարմնավաճառները, որոնք մեկ ժամվա համար մոտ 75 դոլար են աշխատում, «մեծ ձկան որս» են սկսել Կաննում:
2007 թվականին Լազուրե ափում կավատության համար 8 տարվա ազատազրկման դատապարտված լիբանանցի գործարար Էլի Նահասի խոսքով՝ իր ենթակաները հաճախ աշխատում են ավելին, քան շատերը մտածում են:
Hollywood Reporter-ին տված հարցազրույցում նա ասել է, որ բարձր դասի ներկայացուցիչների հետ գիշեր անցկացնելու համար նրանք 40 հազար դոլար են վճարում: Նրա հավաստմամբ՝ ամենաառատաձեռնը արաբ շեյխերն են: Նրանք երբեմն վճարում են առանց հաշվելու:
Հնագույն մասնագիտության ներկայացուցիչները մայիսին Ֆրանսիայի տարբեր անկյուններից ու այլ երկրներից գալիս են Լազուրե ափ: Նրանց համար դա տարվա ամենալավ ժամանակաշրջանն է:
ԶԼՄ-ների տվյալներով՝ փառատոնի 10 օրերին Կաննի լավագույն հյուրանոցներ են այցելում 100-200 մարմնավաճառներ:








































