«Ցավ ունեմ, բայց ոտքի շրջանում և այն բացարձակ կապ չունի ո՛չ ձեզ հետ, ո՛չ Լևոն Մկրտչյանի հետ»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Դիտարկմանը, թե Ձեզ զոհաբերեցին ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիայի համար, Ա. Աշոտյանն արձագանքեց. «Ես, երևի թե, առաջիկա օրերին մի քիչ ազատ կլինեմ, ու կկարողանամ ծանոթանալ ձեր լրագրողական ֆենթզի ժանրի վերջին հրապարակումներին, անպայման նաև այս թեմայով: Երբեմն տպավորություն ունեմ, որ մենք Հարրի Փոթերի պոտենցիալ հեղինակների ենք կորցնում լրատավական դաշտում»:










































