Նրա խոսքով՝ այսօր նախագահի նստավայրում է ստորագրվելու, կողմերից ստորագրող ներկայացուցիչներ են լինելու նախագահ Սերժ Սարգսյանը և ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը:
Թե ի՞նչ բովանդակություն է ունենալու փաստաթուղթը, Արմեն Ռուստամյանը հորդորեց սպասել. «Չե՞ք կարողանում սպասել մի երկու ժամ: Սպասեք, հո՞ թաքուն չենք անելու: Բոլոր հարցերը հստակեցվելու են, չի մնալու մի հարց, որը անպատասխան կմնա: Թաքուն չի լինելու, ամեն ինչ հրապարակվելու է:
Ձեր դերն էլ կա՝ դուք էլ ամեն տողն ուսումնասիրե՛ք, ընկալե՛ք ու ստիպե՛ք, որ համագործակցող կողմերը իրականացնեն այն, ինչ ստանձնում են»:
Մանրամասները՝ տեսանյութում:










































