Թուրքիայի և Գերմանիայի ներքին գործերի նախարարներն այսօր ստորագրել են անօրինական միգրացիայի և ահաբեկչության դեմ համատեղ պայքարի ոլորտում մտադրությունների մասին հռչակագիր, հայտնում է Anadolu գործակալությունը։
Փետրվարի 2-ին Թուրքիայի ներքին գործերի նախարարԱֆղան Ալան հայտարարել է, որ ՆԳՆ-ին կից կստեղծի անօրինական միգրացիայի դեմ պայքարի նոր կառույց։
Նրա խոսքով՝ այդ նպատակով ՆԳՆ-ն մոտ ժամանակներս կդիմի նախարարների կաբինետին։ Թուրքիայում նաև ծրագրվում է խստացնել պատիժն անօրինական միգրացիայի համար։
Ներկայումս Թուրքիայի տարածքում է գտնվում ավելի քան 2 մլն սիրիացի փախստական։ Ճամբարներում բնակվում է մոտ 300 հազար մարդ, մնացածը ցրված են թուրքական նահանգներով։ Միայն Ստամբուլում ներկայումս գտնվում է Սիրիայից 40 հազար փախստական։









































