Մյունխենի «Բավարիա»-ի պաշտպան Ֆիլիպ Լամն իր կարծիքն է հայտնել Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի «Արսենալ»-ի դեմ խաղի մասին:
«Այսօր հաղթեց Չեմպիոնների լիգան: Երկրպագուները վառ, դիտարժան խաղի ականատես դարձան: 2:2 հաշիվն այնքան էլ վատ չէ մեզ համար: Կպատրաստվենք պատասխան խաղին:
«Յուվենտուս»-ը գերազանց թիմ է, որը փրկեց խաղը մեր սխալների պատճառով: Սակայն կարող ենք գոհ լինել հանդիպման առաջին 60 րոպեներին մեր ցուցադրած խաղով»,- Bild-ը մեջբերում է Լամի խոսքերը:







































