Saturday, 20 06 2026
Լոսից հնդիկներին թիրախավորելը քաղքենի ռասիզմ է. արևի տակ աշխատողից Դիորի հոտ չի գալիս
Արբիտրաժային դատարանը ՀԷՑ-ի հարցով կարող է անկանխատեսելի որոշում կայացնել
Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ ընդդեմ կոնգրեսական Աբրահամ Համադեի, ի՞նչ «կշահի» Հայաստանը
20:50
Ճապոնիան և Միացյալ Նահանգները համատեղ զորավարժություններ են սկսել
20:10
Ճապոնիան հուլիսից հինգ անգամ կբարձրացնի օտարերկրացիների մուտքի վիզաների վճարները
19:50
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը
19:30
Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը
Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Բուժաշխատողի օրվան ընդառաջ Գավառում կազմակերպված միջոցառմանը
19:10
Իրանի պատվիրակությունը կմեկնի Շվեյցարիա պահանջով․ Բաղայի
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
18:50
Պակիստանը հայտնել է Հորմուզի նեղուցի հարավային մասում ծովային ականի հայտնաբերման մասին
Դիլիջանում կայանած ավտոմեքենա է այրվել
18:30
Մյունխենում գնացքներ են բախվել․ կա զոհ
Փրկարարները Լոռիում վիրավոր արծվի են տեղափոխել
18:10
Լեհաստանը Զելենսկուն զրկեց բարձրագույն պարգևից․ դիվանագիտական սկանդալ
ՀՀ բանակում վարժանքներ են անցկացվել հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ
Մաչետեով հարձակում՝ Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ կան զոհ և վիրավորներ
Երևան-Մեղրի ավտոճանապարհի դեպի Ջերմուկ տանող հատվածում քարաթափում է տեղի ունեցել
17:30
Իրանը փակում է Հորմուզի նեղուցը
ԿԸՀ-ն կոչ է անում զերծ մնալ անհիմն շահարկումներից
17:10
Զոհվել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիյեմոն
Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ
16:50
Հունգարիայում Սահմանադրության փոփոխությամբ՝ սահմանափակվել է վարչապետի պաշտոնավարման ժամկետը
Բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ ՀՀ վարչապետ
16:30
Մեծ Բրիտանիան նավերի անձնակազմերին խորհուրդ է տվել Հորմուզի նեղուցով անցնելիս օգտագործել հարավային երթուղին
Վարչապետը ծանոթացել է Երևանի բուսաբանական այգում «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ռուսաստանից Ադրբեջանով Հայաստան է ուղարկվել ևս 490 տոննա ցորեն
Պուտինի իրական հակառակորդը Փաշինյանը չէ, այլ հայ ժողովուրդը՝ իր «վատ օրինակով»
15:50
Պակիստանում յոթ մարդ է զոհվել պայթյունների հետևանքով
ՌԴ-ն երաշխավորել է ՀՀ անվտանգությունը իր հարձակումից, ոչ թե՝ այլ թշնամիների

«Ոչ հակառուսական գծի հանգույն»

Գազի թանկացման խնդիրը Հայաստանի քաղաքական ուժերի համար դարձել է իսկական փորձաքար: Արդեն երկու-երեք օր է, ինչ Հայաստանի հասարակությունը փոթորկվում է թանկացման մասին մտահոգությունից՝ լավ հասկանալով, թե ինչ շղթայական ռեակցիա կարող է լինել գազի գնի բարձրացումից հետո: Հոծ բողոքի ակցիաներ, հարյուր կամ տասնյակ հազարավոր մարդկանց ցույցեր չկան՝ իհարկե, սակայն սա ցուցիչ չէ, որովհետև մարդիկ իսկապես դժգոհ են, և եթե այսօր նրանք բոլորը մեկ տեղում չեն, դա դեռ չի նշանակում, որ նրանք Հայաստանում էլ չեն: Ի վերջո՝ նրանք վաղը կարող են իսկապես մեկ տեղում չլինել, և ամեն մեկը կարտագաղթի մի որևէ երկիր կամ քաղաք:

Մարդկանց բողոքը մեկտեղելու առաքելությունը դասական իմաստով պատկանում է քաղաքական ուժերին, կուսակցություններին: Հայաստանում ֆորմալ առումով կան այդպիսիք, և նրանք առայժմ լռում են: Գազի գնի բողոքի ակցիային միացել էր Դաշնակցությունը, որը, սակայն, իր ձևակերպումներում և հայտարարություններում առայժմ կարծես այնքան էլ հստակ չէ, և հիմնականում բանաձևերը կարգախոսային-պոպուլիստական են, հեռու խնդրի բուն էությունից;

Հարցն այն է, որ այստեղ կա երկու հարթություն՝ գազի գնի խնդրում Հայաստանի ներսի անելիք, Հայաստանի իշխանության անելիք և Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանի գործողություններ: Իշխանության անելիքի մասով իրավիճակը կարծես թե քիչ թե շատ պարզ է՝ իշխանությունները պետք է լրջորեն վերանայեն տնտեսական քաղաքականությունը, որպեսզի երկրում սոցիալական խնդիրները լինեն լուծելի, որպեսզի երկիրը դադարի լինել վնասով աշխատող ձեռնարկություն, որտեղ օգտվում են բացառապես գողացող պահեստապետներն ու տնօրենները, որոնց հետ կիսվում են գողոնը:

Այս հարցում կարծես թե տարակարծություններ չկան, այս հարցում կարծես թե քչերը կզլանան քաղաքական ուժերից մեղադրանքներ հղել իշխանություններին: Եվ այստեղ, իհարկե, անկախ քաղաքական մոտիվներից՝ մեղադրանքները միանգամայն տեղին են, միանգամայն արդարացի: Սակայն հարցի երկրորդ կողմը՝ Ռուսաստանի հանդեպ գնահատականներն ու դիրքորոշումները, մեղմ ասած, կաղում է, և հայաստանյան որևէ միտք, քաղաքական ուժ կարծես թե չի պատրաստվում կանգնել «հակառուսական գծի» վրա:

Իհարկե, հակառուսականությունն այստեղ պայմանականություն է, քանի որ խնդիրը Հայաստանի և Ռուսաստանի դաշնակցային հարաբերություններում Ռուսաստանի պատասխանատվությունն է, որը Հայաստանում ոչ մի կերպ չի ստանում քաղաքական ձևակերպում, այսպես ասած, հիմնական քաղաքական շրջանակներում: Մինչդեռ Ռուսաստանի պատասխանատվության հարցի բարձրացումը բացարձակապես չի նշանակում Հայաստանի իշխանությունների պատասխանատվության նվազեցում: Այս երկու հարթությունները պետք է առաջ մղվեն զուգահեռաբար, և յուրաքանչյուրի պատասխանատվության հարցը պետք է հստակ դրվի երկրի քաղաքական օրակարգում, եթե խոսքը դաշնակցի գործողությունների մասին է:

Վերջին հաշվով՝ խնդիրը պետական է, և եթե այն չի դիտարկվում լիարժեքորեն, համակողմանիորեն, ապա արդյունավետ լուծման մասին մտածելն իսկ ավելորդ է: Սակայն Հայաստանի քաղաքական ուժերը, բնականաբար, զգուշանում են Ռուսաստանի հասցեին որևէ բառ ասելուց, եթե անգամ դա պահանջում է քաղաքական զարգացումների և պետական ու հասարակական շահի տրամաբանությունը:

ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն, «Ժառանգությունը» առայժմ լուռ են, ոչ մի բառ՝ Ռուսաստանի ուղղությամբ, դաշնակցային պատասխանատվության խնդրի ոչ մի հնչյունավորում: Թեև, իհարկե, դաշնակցային պատասխանատվության խնդրի բանաձև սպասելուց առաջ այդ ուժերից նախ պետք է սպասել հասարակության առաջ սեփական քաղաքական պատասխանատվության իրացում, ինչի բացակայությունն արդեն բազմիցս ապացուցված է:

Լուսանկարը` PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում