«Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին իր կարծիքն է հայտնել «Արսենալ»-ի դեմ խաղի մասին: Մեսսին դուբլի հեղինակ է դարձել՝ առաջին անգամ իր կարիերայում գրավելով Պետր Չեխի պաշտպանած դարպասը:
«Մենք հաղթանակ տարանք շատ հզոր թիմի դեմ խաղում: Բոլորս մեծ ծավալի աշխատանք կատարեցինք խաղադաշտում: Այս հաղթանակը շատ կարևոր էր «Բարսելոնա»-ի համար: Հիանալի արդյունք գրանցեցինք արտագնա խաղում: Սակայն առջևում դեռ պատասխան հանդիպումն է:
Առաջին խաղակեսում «Արսենալ»-ը գերազանց էր խաղում: Բայց մենք ազատ տարածություն գտանք և բացեցինք հաշիվը: Ասեմ, որ լոնդոնցիներն էլ մեր դարպասը գրավելու հնարավորություն ունեին, պարզապես Տեր Շտեգենը հիանալի էր խաղում»,- Marca-ն մեջբերում է Մեսսիի խոսքերը:







































