Շվեդիայի Մալմյո քաղաքում քիչ առաջ ավարտվեց «Եվրատեսիլ-2013» երգի մրցույթի եզրափակիչ փուլը: Հաղթող է ճանաչվել Դանիայի ներկայացուցիչ Էմիլի դե Ֆորեսթը՝ իր «Only Teardrops» երգով:
Երկրորդ և երրորդ հորիզոնականներում հայտնվեցին Ադրբեջանի ներկայացուցիչ Ֆարիդ Մամեդովը՝ «Hold Me» երգով և Ուկրաինայի ներկայացուցիչ Զլատա Օգնևիչը՝ «Gravity» երգով:
Հայկական Dorians խումբը զբաղեցրեց 18-րդ տեղը:
Մրցույթի հաղթողը նվաճեց իր երկրում «Եվրատեսիլ-2014»-ի անցկացման իրավունքը:
Նշենք, որ «Եվրատեսիլ» երգի մրցույթն անցկացվեց 58-րդ անգամ: «Մալմյո արենայում» ընթացող մրցույթին այս տարի մասնակցում էր 39 երկիր:










































