Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի «Յուվենտուս»-ի դեմ խաղից հետո Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Արտուրո Վիդալը նշել է, որ հաճույքով է հանդես գալիս կենտրոնական կիսապաշտպանության գծում:
Թուրինյան ակումբի նախկին խաղացողը նշել է նաև, որ դժվարությամբ է կայացրել հեռանալու որոշումը:
«Այս դիրքը վատ միտք չէ ապագայիս համար: Հաճույքով եմ խաղում կենտրոնական կիսապաշտպանության գծում:
Ասեմ, որ դժվարությամբ եմ կայացրել «Յուվենտուս»-ից հեռանալու որոշումը: Թուրինում հիանալի տարիներ եմ անցկացրել: Սակայն փոփոխություններ կատարելու ժամանակն էր»,- Football Italia-ն մեջբերում է Վիդալի խոսքերը:








































