Սպրատլի վիճելի արշիպելագում նոր ռադարի օգնությամբ Չինաստանը կկարողանա հետևել ԱՄՆ կործանիչներին «սթելս» տեխնոլոգիայով՝ գրում է The National Interest-ը:
«Չինաստանը, ամենայն հավանականությամբ, Սպրատլի արհեստական կղզիներից մեկում կառուցում է նոր բարձր հաճախականությամբ ռադար, որը Պեկինին թույլ կտա հետևել նույնիսկ ամենաանտեսանլի ամերիկյան ռազմական ինքնաթիռներին՝ ներառյալ Lockheed Martin-ի արտադրության F-22 Raptor-ին ու F-35-ին և նույնիսկ Northrop Grumman ընկերության B-2 Spirit-ին»,- գրում է պարբերականը:






































