Բելգիան հայտարարել է Ֆրանսիայի հետ սահմանին վերահսկողության ուժեղացման մասին։ Ինչպես հայտարարել է երկրի ներքին գործերի նախարար Յան Յամբոնը, կառավարությունը մտադիր է ամեն գնով կանխել փախստականների համար Բելգիայում վրանային ճամբարի տեղակայումը։ Այս մասին հայտնում է DW գործակալությունը։
Բրյուսելը մտավախություն ունի, որ բելգիական տարածք կձգտեն ֆրանսիական Կալե քաղաքի ժամանակավոր ճամբարից հազարավոր ներգաղթյաներ։ Ճամբարը ֆրանսիական իշխանությունները ծրագրում են մասնակիորեն վերացնել։
Յամբոնի խոսքով՝ սահմանային վերահսկողությունը կուժեղացվի փետրվարի 29-ից, սակայն սահմանը լիովին չի փակվի։ Այդ նպատակով սահման կուղարկվեն 250-290 բելգիացի ոստիկաններ։
Բելգիայի ՆԳ նախարարը ընդունված միջոցառումները պայմանավորել է հասարակական կարգի ու անվտանգության պահպանման անհրաժեշտությամբ և զբոսաշրջային սեզոնի մեկնարկով։









































