Արևմտյան In Touch դեղին մամուլն ուրախալի լուր է հաղորդել՝ դերասան Ջոնի Դեպը կարող է դառնալ բազմազավակ հայր, հայտնում է plitkar.com.ua-ն: Դերասանի մոտ ընկերները հաստատել են, որ նրա կին Էմբեր Հերդը հղի է:
Առայժմ այդ լուրը չեն մեկնաբանել ոչ զույգի ներկայացուցիչները, ոչ էլ իրենք՝ աստղերը: Սակայն, լուսանկարիչները նկատել են, որ բարձրաշխարհիկ երեկույթներում Էմբերն ալկոհոլ չի օգտագործում, իսկ Դեպն ասել է, որ հանուն երեխայի պատրաստ է թողնել ծխելը:
Հիշեցնենք, որ Էմբեր Հերդի համար երեխան կլինի առաջնեկը, իսկ Ջոնի Դեպի համար` երրորդը:











































