Չար լեզուներն ասում են, որ Քանյե Ուեսթը գրեթե չի շփվում իր հղի ընկերուհու հետ՝ գերադասելով Ռիկարդո Տիշիի՝ Givechy-ի ստեղծագործական տնօրենի ընկերակցությունը: Մինչ Քիմը հարմար ծննդատուն էր փնտրում, Քանյեն հանգստանում էր Փարիզում, և հանկարծ նա Նյու Յորք է վերադառնում Ռիկարդո Տիշիի հետ միասին:
Քիմ Քարդաշյանն, իրոք, անհանգստացած է այս լուրերով, հաղորդում է InTouch Weekly պարբերականը: Իսկ Քանյեն չի շտապում բացատրություններ տալ այս կապակցությամբ: Զույգի ընկերները դա բացատրում են նրանով, որ Քանյեն և Քիմն արդեն սովոր են, որ իրենց մասին բազմաթիվ չար լուրեր են պտտվում: Ուստի, ինչպես Քանյեն չի հավատում Քիմի վերաբերյալ բամբասանքներին, այնպես էլ Քիմը՝ նրա մասին լուրերին:







































