Փետրվարի 22-ին Ջենիֆեր Լոպեսի և Մարկ Էնթոնիի երեխաները` երկվորյակներ Էմման և Մաքսը, դարձել են 8 տարեկան: Instagram-ի իր էջում 46-ամյա երգչուհին հուզիչ ընտանեկան լուսանկար է տեղադրել` տոնական տորթով և պատմել, թե որքան ուժգին է սիրում իր երեխաներին:
«Շնորհավորում եմ, իմ կյանքի լույսեր: Այն պահից ի վեր, երբ դուք լույս աշխարհ եկաք, յուրաքանչյուր րոպե դուք ինձ երջանկություն և ուրախություն եք բերում: Ես հպարտանում եմ ձեզանով: Վստահ եմ, որ դուք կդառնաք բարի և սիրող մարդիկ»,- լուսանկարը մակագրել է երջանիկ մայրիկը:










































