Իրանական Tasnim լրատվական գործակալության փոխանցմամբ՝ իտալացի մասնագետներն արևային էներգիան օգտագործող էլեկտրակայաններ կկառուցեն Իրանի Քերման, Եզդ ու Շիրազ քաղաքներում։
Առկա տեղեկություններով իտալական Finergy ընկերությունը պլանավորում է արևային էլեկտրակայականներ կառուցել իրանական այդ երեք քաղաքում, որոնց ընդհանուր հզորությունը կազմելու է 10 մեգավատտ։
Համապատասխան պայմանավորվածությունը ձեռք է բերվել ոչ վաղ անցյալում, Թեհրանում իտալական ընկերության և Իրանի էներգետիկայի նախարարության ներկայացուցիչների միջև անցկացված բանակցությունների ժամանակ։









































