Հայաստանի և Հունաստանի նախատեսվում է կնքել «Եկամուտների և գույքի հարկերի առնչությամբ կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու կոնվենցիայում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» արձանագրություն: Փաստաթղթին հավանություն տալու մասին հարցն ընդգրկված է ՀՀ կառավարության փետրվարի 24-ի նիստի օրակարգում:
Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության, նշված արձանագրությամբ նախատեսվող փոփոխությունների և լրացումների կատա¬րումը պայմանավորված է մի շարք հանգամանքներով, մասնավորապես 1999 թվա¬կանից ի վեր ՀՀ տնտեսական և իրավական համակարգերում տեղի են ունեցել արմա¬տական փոփո¬խու¬թ¬յուններ, ինչպես նաև փոփոխությունների են ենթարկվել կրկնակի հարկման համա¬ձայ-նագ¬րերի կնքման համար հիմք հանդիսացող ՏՀԶԿ հարկային համա¬ձայնագ¬րերի մոդե¬լային տարբերակի դրույթները: Վերանայվել են անկախ գործունեություն իրականացնելու դեպքում ստացված եկա¬ մուտ¬ների հարկման մոտեցումները՝ համապատասխանեցնելով ՏՀԶԿ հարկային համա¬ձայ¬նագ¬րերի մոդելային տարբերակի դրույթներին:
Հիմնավորման համաձայն` արձանագրության նախագծով հստակեցվում են անշարժ գույքից ստաց¬վող եկա¬մուտների տեսակները: Կապիտալի հավելաճի հարկման վերաբերյալ դրույթները համա¬¬¬պատասխանեցվել են ՏՀԶԿ հարկային համաձայնագրի մոդելային տարբերակի դրույթ¬¬ներին, մասնավորապես կարգավորվել է մի պայմանավորվող պետության ռեզի¬դենտի կողմից բաժնետոմսերի օտարումից ստաց¬ված արժեքի հավելաճի հարկման առանձնահատկությունները, եթե այդ բաժնետոմսերը ստացվել են մյուս պայմանավորվող Կողմի պետու¬¬թյունում գտնվող անշարժ գույքից:
Արձանագրությամբ նախատեսվում է փոփոխություն կատարել նաև այլ եկամուտների հարկման ընթացակարգերում, այն է՝ այլ եկամուտների որոշ տեսակների հարկման իրավասությունը վերապահվել է եկամտի ստացման աղբյուր երկրին: Մասնավորապես, մի պայմա¬նավորվող կողմի պետության ռեզիդենտը մյուս պայմանավորվող կողմի պետության աղբյուրներից վիճակախաղերից, խաչբառերից, արշավներից, ձիարշավներից, խաղա¬քար¬տերից կամ ցանկացած այլ բնույթի շահումով խաղերից եկամուտներ ստանալու դեպքում, վերջին-ներս կարող են հարկվել այդ մյուս պայմանավորվող կողմի պետությունո ւմ:
Մյուս փոփոխությամբ պարզեցվել են տեղեկությունների փոխանակման ընթացա¬կար¬գերը, մասնավորապես բանկային կամ այլ ֆինանսական հաստատությունների տրա¬մադ¬րու¬թյան տակ գտնվող տեղեկությունների փոխանակման ընթացակարգերը:











































