Սպանված զինծառայող Լյուքս Ստեփանյանի հարազատները շատ դժվարությամբ ընդառաջեցին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի և պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի խնդրանքին՝ դին տեղափոխել գյուղ:
Բացի այդ, Սեյրան Օհանյանը խոստացավ լրագրողներին, որ շատ արագ մեղավորները պատիժ են կրելու:
Ծնողները, սակայն, պահանջում էին հանցագործին՝ դաժանորեն հաշվեհարդար տեսնելու համար: Հայրը ասում էր, որ տղայի դին վերցնում է, գնում է Ադրբեջան՝ գերի:









































