Տարեսկզբից Միջերկրական ծովով Եվրոպա են ժամանել 110.054 ներգաղթյալ և փախստական, 413 մարդ զոհվել է կամ անհետ կորել։ Այս մասին հայտնել է Միգրացիայի միջազգային կազմակերպությունը՝ փոխանցում է TASS գործակալությունը։
Նշվում է, որ հունվարի 1-ից փետրվարի 23-ը Հունաստան են ժամանել 102.547 ներգաղթյալ և փախստական, Իտալիա՝ 7507-ը։
Ծովով Հունաստան հասնելու փորձի ժամանակ զոհվել կամ անհետ կորել է 312 մարդ, Իտալիայի ճանապարհին՝ 92։










































