Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բոսնիա-Հերցեգովինայի արտգործնախարար Իգոր Ցրնադակը հույս է հայտնել, որ կընդլայնվեն Իրանի հետ երկկողմ կապերը, ինչը հատկապես վերաբերում է էներգետիկ ոլորտին:
«Մենք ցանկանում ենք Իրանի հետ կապերի ընդլայնում ու համագործակցության ամրապնդում և հատկապես էներգետիկ ոլորտում»,- ասել է նա։
Ընդգծվում է, որ Ցրնադակը այդ մասին հայտարարել է Թեհրանում իր իրանցի գործընկեր Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ։
Ցրնադակը հատուկ ընդգծել է Իրանի մասնակցությունը Բոսնիա-Հերցեգովինայի մայրաքաղաք Սարաևոյի ենթակառուցվածքների զարգացման հարցում։ Նա խոստացել է, որ ջանքեր կգործադրի երկու երկրների միջև բանկային ոլորտում հարաբերությունների կարգավորման համար։










































