Նույնիսկ փոքրիկ Հարփերը հետ չի մնում իր ընտանիքից և նույնպես ստանում է մրցանակներ ու տիտղոսներ, հայտնում է dress-code.com.ua-ն:
Օրերս Դևիդ և Վիկտորիա Բեքհեմների 4-ամյա դուստրը անվանվել է ոճի իկոնա: Նյու Յորքում մոդայի շաբաթվա ժամանակ փոքրիկը բազմիցս հանրության մեջ հայտնվել է մոդայիկ կերպարներով:
Մայրը կարող է հպարտանալ, որ իր աղջկա մոտ այդքան զարգացած է ոճի զգացողությունը: Բանն այն է, որ Հարփերը արդեն ինքն է իր համար հագուստներ մտածում և մայրիկին ուրախացնում ճաշակի իր նուրբ զգացողությամբ:










































