Սիրիական ընդդիմությունը հայտարարել է Սիրիայում հրադադարի ռեժիմի սահմանման համաձայնության մասին միջազգային երաշխիքի պահպանման պայմանով, հայտնում է Reuters-ը:
Այդ մասին հայտարարել է Սիրիայի նախկին վարչապետ Ռիադ Հիջաբը՝ Էր-Ռիադում Բանակցությունների գերագույն կոմիտեի կազմավորման կոորդինատորը:
Դիվանագիտական աղբյուրի տեղեկությամբ՝ Ռուսաստանը և ԱՄՆ-ն համաձայնեցրել են Սիրիայում հրադադարի ռեժիմի սահմանումը փետրվաի 27-ին:










































