Հռոմի «Լացիո»-ն հերքել է մամուլում հայտնված այն տեղեկությունը, թե թիմը վաճառել է կիսապաշտպան Ֆելիպե Անդերսոնի տրանսֆերային իրավունքները:
Այսօր «Լացիո»-ի նախագահ Կլաուդիո Լոտիտոն իտալական մամուլին ասել է, որ թիմը վաճառել է բրազիլացի ֆուտբոլիստի տրանսֆերը «Մանչեսթեր Յունայթեդ»-ին 60 միլիոն եվրոյով:
«Կլաուդիո Լոտիտոյին վերագրված այն հայտարարությունը, թե Ֆելիպե Անդերսոնի տրանսֆերը վաճառվել է, անհիմն է»,- գրում է ակումբի պաշտոնական կայքը:







































