Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Սերխիո Ռամոսը հայտարարել է, որ իր թիմին պարզապես անհրաժեշտ է հաշտվել Իսպանիայի Գավաթի եզրափակչում «Ատելտիկո»-ից կրած պարտության հետ: Այդ մասին հաղորդում են իսպանական լրատվամիջոցները:
Հիշեցնենք, որ Մոուրինյոյի սաները պարտվել են 1:2 հաշվով՝ 2-րդ գնդակը բաց թողնելով լրացուցիչ ժամանակում:
«Պետք է ընդունել այս պարտությունը, իսկ «Ատլետիկո»-ին շնորհավորել հաղթանակի կապակցությամբ: Նրանք արժանի էին այդ տիտղոսին: Խփած գնդակից հետո մենք թուլացանք, և հակառակորդը կարողացավ օգտվել դրանից: Ոչ ոք չգիտի, թե ինչպիսին կլիներ արդյունքը, եթե մենք կարողանայինք օգտագործել մեր հնարավորությունները: Ամեն դեպքում, պետք է հաշտվել իրականության հետ»,- նշել է պաշտպանը:








































