Ամիրյան 2 հասցեում գտնվող, նախկինում Ավետիք Իսահակյանի անվան գրադարանի հուշարձանային շենքից պահպանված վերջին հատվածը հանգստյան օրերին սկսեցին քանդել։ Երևանցիները չեն հանդուրժում Հին Երևանի ևս մի մասունքի ջախջախումը:
Այսօր այս տարածքում ոչ քանդողներին էր հնարավոր հանդիպել, ոչ կառուցողներին: Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը այս հարաբերական անդորրը կապում է այսօրվա քաղաքապետի կողմից հրավիրած գործակարքավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետի, ինչպես ինքը որակեց, կոշտ անդրադարձի հետ։
Թեև այդպես էլ չհաջողվեց պարզել, թե ով է սեփականատերը ու քանդողը, բայց, այնուամենայնիվ, Անահիտ Բախշյանը վստահեցնում է՝ խորհրդակցության ժամանակ Տարոն Մարգարյանն ակնարկել է, որ նախկին քաղաքապետերի կատարած գործարքների համար այսօր ինքն է պայքարում:









































