Ադրբեջանում և Միջին Ասիայի երկրներում հնարավոր են քաղաքական փոփոխություններ: Ինչպես հաղորդում է haqqin.az-ը, այս մասին հայտարարել է քաղաքագետ Արիֆ Յուսուֆը:
Նա նշել է, որ ամենավատ իրավիճակը ձևավորվել է Ադրբեջանում, քանի որ երկրի իշխանություններն Արևմուտքում կորցրել են վստահությունը:
Նրա կարծիքով` այժմ Ադրբեջանի իշխանությունները փորձում են ստանալ հրեաների աջակցությունը` Արևմուտքի կողմից ճնշումը մեղմելու համար:
«Ադրբեջանում բոլոր գործընթացները տանում են դեպի պայթյուն: Ես չեմ բացառում սոցիալական պայթյունը: Դա կարող է լինել այս տարի, հնարավոր է` հաջորդ տարի: Ամեն ինչ կախված է տարբեր պատճառներից: Արևմուտքում սկսել են նկատել, որ դժգոհությունն աճում է ոչ միայն Բաքվում, այլ նաև տարածաշրջանում: Երկրում իրավիճակը լարված է, այդ պատճառով ոչ մի բան պետք չէ բացառել»,- նշել է նա:









































