Մեծ Բրիտանիայում այսուհետ կհայտնվեն «ճանապարհային դատարաններ»՝ վարորդների օրինախախտումները քննելու համար: Այս մասին հաղորդում է Sky News հեռուստաալիքը:
«Յուրաքանչյուր նման դեպք ձգձգվում է միջինը մինչև կես տարի,- ասել է արդարադատության նախարար Դեմիեն Գրինը:- Դա վրդովեցուցիչ է, եթե հաշվի առնենք, որ օրինախախտների 90 տոկոսը միանգամից խոստովանում է մեղքը»:
«Այս նոր դատարանները ոչ միայն թույլ կտան արագացնել թեթև ճանապարհային օրինախախտումները քննելու գործընթացը, այլ նաև ժամանակ և միջոցներ կխնայեն ավելի խոշոր հանցագործությունները քննելու համար»,- հավելել է նախարարը:







































