Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանն ու Իրանը պայմանավորվել են շարունակել փոխադարձ այցերը՝ սերտ երկխոսության համար։ Այս մասին Ռուսաստանի ու Իրանի փոխարտգործնախարարներ Միխայիլ Բոգդանովի ու Հոսեին Ամիր Աբդոլահիանի միջև հեռախոսազրույցի արդյունքներով հայտնել է գործակալության դիվանագիտական աղբյուրը։
Վերջինիս խոսքերով՝ կողմերը շարունակելու են քննարկել Սիրիայի հարցը և ավելի են հաճախակիացնելու իրենց շփումները։ Բոգդանովը մոտ ժամանակներս կայցելի Թեհրան։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սիրիայի հարցը քննարկել են Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և Իրանի նախագահ Հասան Ռուհանին։








































