«Երբ որ այս նոր Սահմանադրությունն անցկացրեցիք, ասում էիք՝ ընդդիմության դերը բարձրանում է, հիմա այս խեղճ ընդդիմությունը մի բան է խնդրում. ասում է՝ գնա՛, իմացի՛ ինչ է, ինֆորմացիա տուր: Էս իրավունքն էլ չունե՞նք, բա ամոթ չի՞, բա հիմա պետք ա նստենք, սա քննարկե՞նք»: ԱԺ այսօրվա նիստում ԱԺ փոխնախագահ Է. Շարմազանովին դիմեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը՝ անդրադառնալով Լ. Զուրաբյանի առաջարկին՝ խորհրդարանի անունից դիմել ոստիկանությանը՝ ակտիվիստ Վարդգես Գասպարիի կալանավորման մասին տեղեկատվություն ստանալու համար:
Մանրամասները տեսանյութում:










































