Կոնեկտիկուտ նահանգում երկու ուղևորատար գնացքների բախման հետևանքով տուժածների թիվը հասել է 60-ի: Այս մասին հայտնել է նահանգապետ Դեն Մալոյը՝ փոխանցում է ITAR-TASS-ը:
Արտակարգ մամլո ասուլիսի ժամանակ նա նշել է, որ 60 տուժածներից 5-ը ծայրաստիճան ծանր վիճակով գտնվում են հիվանդանոցներում: Նրա խոսքով՝ վարկածներից մեկի համաձայն՝ մի գնացքը դուրս է եկել ռելսերից, երբ դիմահար ուղղությամբ մյուսը մոտեցել է նրան:
Ուղևորատար գնացքները բախվել են տեղի ժամանակով ժամը 18.10-ին (Երևանի ժամանակով՝ ժ. 02.10-ին): Դրանցից մեկը տեղական ուղերթ էր իրականացնում Ֆեյրսֆիլդից Բրիջփորթ, իսկ մյուսը՝ Կոնեկտիկուտի Նյու Հեյվեն քաղաքից Նյու Յորք:
Փաստի առթիվ անցկացվում հետաքննություն:










































