ԱՄՆ ոստիկանությունը ձերբակալել է Միչիգան նահանգի Կալամազու քաղաքում 6 մարդու սպանության մեջ կասկածվողին՝ հաղորդում է BBC-ն:
Չորսը սպանվել են ռեստորանի մերձակայքում, ևս երկուսը՝ ավտոսրահի, իսկ երեք մարդ վիրավորվել է՝ հայտնում են տեղի ԶԼՄ-ները:
Ըստ երևույթին, զինված տղամարդը եղել է ավտոմեքենայով և կրակել պատահական անցորդների:
Այդ հարձակումները կապում են ավելի վաղ ավտոկայանատեղիում տեղի ունեցած հրաձգության հետ, որտեղ մեկ կին լրջորեն վիրավորվել է:
Հաղորդվում էր, որ ոստիկանությունը փնտրում է սպիտակամորթ 50-ամյա տղամարդու՝ Chevrolet HHR մոդելի կապույտ ավտոմեքենայով: Ոստիկանությունը ձերբակալել է մի տղամարդու, որի տվյալները համընկնում են այդ նկարագրությանը:








































