Հռոմի պապ Ֆրանցիսկոսը մահապատժի համաշխարհային արգելքի կոչ է արել՝ հաղորդում է Reuters-ը:
Սուրբ Պետրոսի հրապարակում ելույթ ունենալով տասնյակ հազարավոր հավատացյալների առջև՝ նա հայտարարել է, որ «մի՛ սպանիր» պատվիրանը վերաբերում է ինչպես մեղավորներին, այնպես էլ՝ ոչ:
Նա ամբողջ աշխարհի կաթոլիկներին կոչ է արել աշխատել մահապատժի կիրառման մորատորիումի ուղղությամբ:









































