Ֆրանսիայի սահմանադրական խորհուրդը հավանության է արժանացրել միասեռ ամուսնություններն օրինականացնող օրենքը և նման զույգերին թույլ է տվել երեխաներ որդեգրել: Այժմ փաստաթուղթը պետք է ստորագրի Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը: Անկասկած, նա դա կանի, քանի որ իր նախընտրական քարոզարշավի խոստումներից մեկն էլ միասեռ ամուսնությունների օրինականացումն էր: Փաստաթուղթն ուժի մեջ կմտնի արդեն այս ամառ, հաղորդում է ITAR-TASS-ը:
Հիշեցնենք, որ սույն թվականի ապրիլի 23-ին Ֆրանսիայի խորհրդարանը միասեռ ամուսնությունների օրինականացմանը կողմ է քվեարկել: Կողմ են քվեարկել 331, դեմ՝ 225 պատգամավորներ: Քվերակությանը ներկա գտնվող արդարադատության նախարար Քրիսթին Տուբիրան, որի ղեկավարած գերատեսչությանը նախագահը հանձնարարել էր աշխատել փաստաթղթի վրա, հայտարարել էր, որ դա պատմական օր է:











































