Հոնգկոնգի մետրոյում ռելսերից գնացքի դուրս գալու հետևանքով առնվազն 62 մարդ է տուժել:
Դեպքը տեղի է ունեցել Տին Շույ Վան միկրոշրջանում, հայտնում է ITAR-TASS-ը:
Չճշտված տեղեկությունների համաձայն՝ ռելսերից դուրս է եկել երկվագոն գնացքը:
Ինչպես հաղորդում է տեղի հեռուստատեսությունը, հարվածից շատ ուղևորներ ընկել են հատակին, խուճապ է առաջացել:
Տուժածների մեծ մասն աննշան վնասվածքներ է ստացել: Առնվազն 3 մարդ է հոսպիտալացվել լուրջ վնասվածքներով:
Վթարի հետևանքով գնացքների շարժն այդ ուղղությամբ կասեցվել է:
Կատարվում է հետաքննություն՝ աղետի պատճառները պարզելու համար:









































