Մայիսի 17-ին, ժամը 16.41-ին Արտենիի և 16.50-ին Լուսակնի գյուղապետերից տեղեկություն է ստացվել, որ ժամը 15.30-ի սահմաններում տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով վնասվել են վերը նշված գյուղերի գյուղա¬տնտեսական նշանակության ցանքատարածքները և այգիները:
ԱԻՆ լրատվական ծռայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ դեպքի մասին տեղյակ են պահվել ԱԻՆ ՄԵՎԱՆԾ ՊՈԱԿ-ի տնօրենը, ՃԿԿ-ում ՀՀ գյուղատնտեսության նախարարության պատասխանատուն և մարզպետը:










































