Saturday, 20 06 2026
Փրկարարները Լոռիում վիրավոր արծվի են տեղափոխել
18:10
Լեհաստանը Զելենսկուն զրկեց բարձրագույն պարգևից․ դիվանագիտական սկանդալ
ՀՀ բանակում վարժանքներ են անցկացվել հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ
Մաչետեով հարձակում՝ Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ կան զոհ և վիրավորներ
Երևան-Մեղրի ավտոճանապարհի դեպի Ջերմուկ տանող հատվածում քարաթափում է տեղի ունեցել
17:30
Իրանը փակում է Հորմուզի նեղուցը
ԿԸՀ-ն կոչ է անում զերծ մնալ անհիմն շահարկումներից
17:10
Զոհվել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիյեմոն
Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ
16:50
Հունգարիայում Սահմանադրության փոփոխությամբ՝ սահմանափակվել է վարչապետի պաշտոնավարման ժամկետը
Բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ ՀՀ վարչապետ
16:30
Մեծ Բրիտանիան նավերի անձնակազմերին խորհուրդ է տվել Հորմուզի նեղուցով անցնելիս օգտագործել հարավային երթուղին
Վարչապետը ծանոթացել է Երևանի բուսաբանական այգում «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ռուսաստանից Ադրբեջանով Հայաստան է ուղարկվել ևս 490 տոննա ցորեն
Պուտինի իրական հակառակորդը Փաշինյանը չէ, այլ հայ ժողովուրդը՝ իր «վատ օրինակով»
15:50
Պակիստանում յոթ մարդ է զոհվել պայթյունների հետևանքով
ՌԴ-ն երաշխավորել է ՀՀ անվտանգությունը իր հարձակումից, ոչ թե՝ այլ թշնամիների
15:30
Վառելիքի գնաճը մեծացրել է էլեկտրամոբիլների պահանջարկը Եվրոպայում
Երկիրը «մխտռողներին» մի՛ քննարկեք՝ ձերբակալե՛ք և վերջ. չարվեն ռադիկալ քայլեր՝ հետո ավելի վատ կլինի
15:10
Արքայազն Հարրին և Մեգանը երեխաների հետ կժամանեն ՄԹ. BBC
Ռուսաստանը «մերժում» է Ուկրաինայում հրադադարը, համաեվրոպական պատերա՞զմ է սպասվում
14:50
Եվրոպայում սպասվում է ուժեղ շոգի ալիք
ՀՀ ֆինանսների նախարարն ու ԿԲ նախագահը մասնակցել են Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
14:30
ԱՄՆ-ն ու Կատարը քննարկում են Իրանի ակտիվների ապասառեցումը
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը. դատախազություն
14:10
Գիտնականները տիեզերքում տարօրինակ երևույթ են հայտնաբերել
Որոնվում է 1938թ. ծնված Նադյա Ղալաչյանը
13:50
«Աուրուսի» արտադրությունը Թաթարստանում փակվում է. նախագիծը անշահավետ է
Շիրակի մարզպետի հանձնարարությամբ սկսվել են Գյումրիում տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով գույքային վնասների գնահատման աշխատանքները
13:30
«Եմենի Սարդ-մարդը» մահացել է հրաբխային խառնարանում

ՀՀ ՊՆ-ը շատ կարևոր քայլեր է կատարում Հայաստանը դիվանագիտական շրջափակումից դուրս բերելու համար. Jane’s Intelligence

«Մեծ Բրիտանիայի ու Հայաստանի վերջին  համաձայնագիրը, Մեծ Բրիտանիայի հետաքրքրությունը տարածաշրջանում կարող է բացատրվել նաև Բրիտանիա-Իրան վերականգնվող հարաբերություններով»:

Տարեսկզբից բավական հետաքրքիր ազդակներ են ստացվում պաշտոնական Լոնդոնից, որոնք թույլ են տալիս ենթադրել, որ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունը կամ Մեծ Բրիտանիան շուտով կարող է ավելի ակտիվորեն մասնակցել Հարավային Կովկասի գործընթացին և մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը:

Այսպես՝ հունվարի 12-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը խորհրդակցություններ անցկացրեց Լոնդոնում՝ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունում: Հունվարի 14-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը և Միացյալ Թագավորության միջազգային անվտանգության քաղաքականության տնօրեն Նիք Գըրը Լոնդոնում կայացած հայ-բրիտանական երկրորդ ռազմաքաղաքական խորհրդակցությունների արդյունքում ստորագրել են պլան պաշտպանական բնագավառում 2016-2017թթ. համագործակցության մասին: Իսկ հունվարի 25-ին հայտարարությամբ է հանդես եկել Երևանում Բրիտանիայի դեսպանատունը՝ նշելով, որ «Միացյալ Թագավորությունը մտահոգված է վերջին շրջանում շփման գծում լարվածության բարձրացմամբ և կոչ է անում կողմերին գործել ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված գործընթացի շրջանակներում»:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Լոնդոնի Jane’s Intelligence պաշտպանության և անվտանգության հարցերով վերլուծական կենտրոնի ԱՊՀ-ի և Ռուսաստանի հարցերով առաջատար վերլուծաբան Լիլիթ Գևորգյանը: Փորձագետի խոսքով՝ Հարավային Կովկասն այսօր Մեծ Բրիտանիայի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից չէ, այդ երկիրը չունի հստակ մարտավարություն տարածաշրջանում ներգրավվելու, առավել ևս ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ավելի լուրջ դեր խաղալու առումով, բայց մյուս կողմից՝ Իրանի միջազգային ապամեկուսացումը շատ կարևոր իրադարձություն է Մեծ Բրիտանիայի համար, և թերևս դա է խթանում, որպեսզի Լոնդոնը սկսի ամրապնդել իր հարաբերությունները նաև տարածաշրջանի այլ պետությունների, այդ թվում՝ Հայաստանի հետ:

Անդրադառնալով Հայաստանի և Մեծ Բրիտանիայի միջև ստորագրված ռազմական համաձայնագրին՝ վերլուծաբանը կարծիք հայտնեց, որ դա առաջին հերթին ՀՀ պաշտպանության նախարարության ջանքերի շնորհիվ է: Վերջին շրջանում Երևանի դիվանագիտական պարտություններից հետո ՀՀ ՊՆ-ը կարևոր և ուշացած քայլեր է անում Հայաստանը դիվանագիտական շրջափակումից դուրս բերելու համար:

– Լիլիթ, Ձեր կարծիքով՝ Լոնդոնը նպատակ ունի՞ ակտիվանալու մեր տարածաշրջանում: Բրիտանացիներն ինչ-որ դիվանագիտական մոտեցումներ ունե՞ն Հարավային Կովկասի համար:

– Չեմ կարծում, թե Լոնդոնն այնքան կակտիվանա Լեռնային Ղարաբաղի հարցում, որ կստիպի փոխել Մինսկի խմբի ձևաչափը: Հայաստանի ու Մեծ Բրիտանիայի միջև երկկողմ ռազմական համագործակցությունը, իհարկե, շատ հետաքրքիր է, բայց կարծում եմ, որ Լոնդոնը դեռ չունի հստակ արտահայտված ցանկություն, առավել ևս՝ մարտավարություն Հարավային Կովկասում, մանավանդ՝ Լեռնային Ղարաբաղի հարցում ավելի լուրջ դեր խաղալու առումով:

Համենայնդեպս, Լոնդոնի հայտարարություններից ես չեմ տեսնում, որ Մեծ Բրիտանիան պատրաստ է նույն կերպ ներգրավվել բանակցային պրոցեսի մեջ, ինչպես, օրինակ, Ֆրանսիան, որը Մինսկի խմբում, փաստորեն, հանդես է գալիս որպես Եվրամիության ներկայացուցիչ:

Մեծ Բրիտանիայի արտաքին քաղաքականության գերակայող հարցն այսօր Եվրամիությանն անդամակցությունն է: Մեծ Բրիտանիան դեռ չի որոշել իր հարաբերությունները Եվրամիության հետ, և դժվար է պատկերացնել, թե ինչ մարտավարություն Լոնդոնը կարող է որդեգրել՝ որպես նոր միջնորդ LՂ բանակցային գործընթացում, արդյոք կներկայացնի Եվրամիությա՞ն, թե՞ Մեծ Բրիտանիայի տեսակետը: Մինչև Միացյալ Թագավորությունում չլինի հանրաքվեն Եվրամիությանն անդամակցության հարցով, և չորոշվի՝ Մեծ Բրիտանիան մնո՞ւմ է Եվրամիության կազմի մեջ, թե՞ դուրս է գալիս, դժվար է պատկերացնել, թե ինչպես Լոնդոնը ակտիվորեն կմասնակցի Ղարաբաղի կարգավորման գործընթացին:

Եթե հանրաքվեն անսպասելի արդյունքներ ունենա, և բնակչության մեծամասնությունը որոշի, որ Բրիտանիան պիտի դուրս գա Եվրամիության կազմից, ինչը շատ անհավանական է, այդ դեպքում գուցե Մեծ Բրիտանիան ձևավորի նոր արտաքին քաղաքական մոտեցում աշխարհի տարբեր տարածաշրջանների, այդ թվում՝ նաև Հարավային Կովկասի նկատմամբ: Բայց այսօր այս տարածաշրջանի հարցն իրենց արտաքին քաղաքական առաջնահերթությունների մեջ չի մտնում:

– Այսինքն՝ Միացյալ Թագավորության շահերը Կովկասում ձևակերպված չե՞ն:

– Ըստ իս՝ Բրիտանիան իր մոտեցումը չի փոխել Խորհրդային Միության փլուզումից ի վեր: Հարավային Կովկասում առաջնային են մնում կոմերցիոն շահերը, որն արտահայտվում է, օրինակ, Ադրբեջանի հետ սերտ էներգետիկ համագործակցությամբ, մանավանդ որ՝ այնտեղ ներկա է բրիտանական ամենախոշոր էներգետիկ ընկերություններից մեկը՝ BP-ն («Բրիթիշ փեթրոլիում»): Բայց մյուս կողմից՝ Մեծ Բրիտանիան, իհարկե, փորձում է բալանսավորել երկկողմ հարաբերությունները մյուս հարավկովկասյան պետությունների, այդ թվում՝ Հայաստանի հետ: Բայց չեմ կարծում, թե Բրիտանիան պատրաստ է ավելի հեռու գնալ և լուրջ ռեսուրսներ ներդնել բանակցային գործընթացի մեջ:

– Բայց այդ տնտեսական շահերը չե՞ն ենթադրում որոշակի քաղաքականություն, որովհետև BP-ն նաև կարևոր քաղաքական գործոն է:

– BP-ի ներկայությունն, իհարկե, շատ կարևոր է, բայց Մեծ Բրիտանիան փորձում է նաև ավելի զգուշավոր լինել, որպեսզի կոմերցիոն շահերը չքաղաքականացվեն, որ Ադրբեջանը չփորձի շահարկել այդ կոմերցիոն հարաբերությունները՝ Բրիտանիայից ինչ-որ քաղաքական դիվիդենտներ ստանալու նպատակով: Փոխարենը, շեշտը դրվում է փոխշահավետության վրա:

Բացի այդ, նույն էներգետիկ ոլորտում համաշխարհային շուկայի կառուցվածքը փոխվում է: Իհարկե, Ադրբեջանն ունի որոշ պոտենցիալ, բայց այն այնքան էլ հզոր չէ, մանավանդ՝ երբ համեմատում ենք համաշխարհային շուկա վերադարձող այնպիսի մի կարևոր երկրի հետ, ինչպիսին Իրանն է: Իրանի տնտեսական և քաղաքական ապամեկուսացումը թուլացնում է Ադրբեջանի տնտեսական և հատկապես էներգետիկ կարևորությունը:

Ի դեպ, Իրանի՝ մեկուսացումից դուրս գալը շատ կարևոր քաղաքական և տնտեսական իրադարձություն է, որում Մեծ Բրիտանիան տեսնում է հոյակապ կոմերցիոն և այլ հնարավորություններ: Թերևս սա է խթանել, որ Բրիտանիան նաև սկսի ամրապնդել իր երկկողմանի հարաբերությունները տարածաշրջանային այլ երկրների, այդ թվում՝ նաև Հայաստանի հետ:

– Իսկ ի՞նչ կարևորություն ունի Բրիտանիայի և Հայաստանի միջև կնքված ռազմական համաձայնագիրը:

Կարծում եմ, որ համաձայնագիրը նախևառաջ Հայաստանի պաշտպանության նախարարության ջանքերի շնորհիվ է: Իհարկե, այդ ջանքերը արձագանք են ստացել նաև Բրիտանիայի կողմից: Սա կառուցողական քայլ է ՀՀ պաշտպանության նախարարության կողմից և հստակ տարբերվում է վերջին շրջանում Երևանի դիվանագիտական պարտություններից, ինչի արդյունքում հայտնվել է Ռուսաստանից խիստ կախվածության մեջ:

Սրանք շատ կարևոր և միաժամանակ ուշացած քայլեր են, որոնք միտված են դիվանագիտական շրջափակումից դուրս գալուն և Հայաստանի արտաքին կապերը վերաբալանսավորելուն: Բայց խնդիրն այն է, որ Բրիտանիան հատկապես զգայուն ռազմաքաղաքական հարցերում վաղուց հանդես չի գալիս որպես լիովին անկախ խաղացող: Սովորաբար նրանք այդ քայլերն անում են Միացյալ Նահանգների և Եվրամիության հետ միասին:

Ընդհանրապես Մեծ Բրիտանիան ավանդաբար լավ հարաբերություններ է ունեցել Իրանի հետ, և պատահական չէ, որ երբ վերացվեցին հակաիրանական պատժամիջոցները, Մեծ Բրիտանիան առաջին երկրներից էր, որը հայտարարեց դիվանագիտական հարաբերությունների վերահաստատման մասին:

Հայաստանը այս առումով շահում է, և Մեծ Բրիտանիայի ու Հայաստանի վերջին համաձայնագիրը, Մեծ Բրիտանիայի հետաքրքրությունը տարածաշրջանում կարող է բացատրվել նաև Բրիտանիա-Իրան վերականգնվող հարաբերություններով: Խոսքը հատկապես կոմերցիոն հարաբերությունների մասին է: Իրանը կարող է այս առումով դառնալ Մեծ Բրիտանիայի համար հենակետ տարածաշրջանային մյուս երկրների, այդ թվում՝ նաև Հայաստանի հետ հարաբերություններն ամրապնդելու  համար:

Այսինքն՝ այնքան էլ ճիշտ չէ այն կարծիքը, որ Մեծ Բրիտանիան փորձում է գալ տարածաշրջան՝ Լեռնային Ղարաբաղի գործընթացում ներգրավվելով կամ Հայաստանի հետ կապերը խորացնելով: Ինձ թվում է՝ հենակետը կլինի Իրանը: Բայց, ինչպես նշեցի, առաջնայինը կոմերցիոն հետաքրքրություններն են: Այժմ հսկայական հնարավորություններ են բացվում թե՛ Մեծ Բրիտանիայի և թե՛ արևմտյան ընկերությունների համար, և սա կարող է տնտեսական ազդեցություն ունենալ Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի վրա:

–  Թեմայի հետ կապված շատ հետաքրքիր պատմական փաստեր կան: Մասնավորապես՝ 1918թ. վերջին հենց անգլիացիները թույլ չեն տվել զորավար Անդրանիկին իր զորագնդով Զանգեզուրից Լեռնային Ղարաբաղի տարածքով հարձակում կազմակերպել Բաքվի վրա: Կովկասում անգլիական զինված ուժերի հրամանատար Թոմսոնը պահանջել է Անդրանիկից հրաժարվել այդ ծրագրից՝ նկատի առնելով Մուդրոսի զինադադարը:

Այո, բայց պիտի հիշել, որ այն ժամանակ Բրիտանիան ռազմական ներկայություն ուներ տարածաշրջանում, Բրիտանիան դեռ կայսրություն էր և բավական ակտիվ դեր ուներ նաև Օսմանյան կայսրությունում տեղի ունեցող իրադարձություններում: Անգլիան և Ֆրանսիան որոշակի առումով մրցակիցներ էին: Բայց դա 100 տարի առաջ էր, հիմա դինամիկան լրիվ փոխվել է: Չեմ կարծում, որ իրատեսական է այն վարկածը, թե Բրիտանիան ուզում է վերականգնել ռազմական ներկայությունը տարածաշրջանում՝ օգտագործելով Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը:

– Բրիտանացի պատգամավորների մեծ մասը, հակառակ ակնկալիքներին, դեմ են քվեարկել Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Ռոբերտ Ուոլթերի և Բոսնիայի ներկայացուցիչ Միլիցա Մարկովիչի հակահայկական զեկույցների ընդունմանը ԵԽԽՎ-ում: Սա ինչպե՞ս կարելի է բացատրել:

Այո՛, որովհետև վերջին շրջանում՝ հատկապես արևմտյան անկախ փորձագետների զեկույցներից հետո, շատ է ուշադրություն բևեռվել Ադրբեջանի՝ ոչ այնքան թափանցիկ լոբբինգի վրա, այդ պատճառով շատ պատգամավորներ ավելի զգուշավոր են և գուցե ավելի տեղեկացված: Բացի այդ, Ադրբեջանում վատթարացող մարդու իրավունքների վիճակը ևս շատ պատգամավորների ստիպում է, ավելի քննադատական աչքով նայել նման բանաձևերին:

Չեմ կարծում, թե եվրոպական խորհրդարանը շատ ծանրակշիռ կառույց է կամ ավելի կարևոր, քան Եվրոպական հանձնաժողովը՝ ԵՄ-ի գործադիր մարմինը:

Իհարկե, կան մի շարք պատգամավորներ, որոնք սերտորեն աշխատում են Ադրբեջանի կառավարության հետ, բայց սա խորհրդարան է, որտեղ կազմը բավական հաճախ փոփոխվում է: Եվ, իհարկե, հակահայկական բանաձևերը կառուցողական չեն, բայց ծանրակշիռ էլ չեն:

Սակայն պիտի նաև նշել, որ սա ցույց է տալիս հայկական դիվանագիտության թուլությունը, որովհետև Ադրբեջանը, չնայած իր վատթարացող վարկանիշին,  կարողանում է բավական տպավորիչ հաղթանակներ տանել այդ ֆորումներում: Դրանք ավելի շատ Ադրբեջանի ներքին սպառման համար են, որովհետև լուրջ ազդեցություն չեն կարող ունենալ բանակցային գործընթացի վրա: Սակայն եթե համեմատենք Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտական ջանքերը, ակնհայտ է, որ Հայաստանը բավականին հետ է մնում իր մրցակցից, իսկ ադրբեջանցիները, չնայած անկախ փորձագետների քննադատությանը, կարողացել են որոշ հաջողություններ ունենալ:

– Գերմանիան 2016թ. հունվարից ստանձնել է ԵԱՀԿ նախագահությունը: Երկրի արտգործնախարար Շտայնմայերը հայտարարել է, որ Գերմանիան, որպես ԵԱՀԿ-ում նախագահող և ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ պետություն, աջակցելու է Մինսկի խմբի համանախագահներին և ձգտելու է ակտիվացնել ԼՂ խնդրի լուծմանն ուղղված ջանքերը: Որքանո՞վ սա կհաջողվի Գերմանիային, և որքանո՞վ է սա սկզբունքային հարց Գերմանիայի հեղինակության համար:

Գերմանիան, իհարկե, բավական ծանրակշիռ խաղացող է Եվրամիության մակարդակով: Գերմանիան արտահայտում է ոչ միայն սեփական, այլև Եվրամիության ու Արևմուտքի այն տեսակետը, որ Հարավային Կովկասում տարածաշրջանային կոնֆլիկտներն, ի վերջո, պիտի լուծում գտնեն, որպեսզի թուլացվի Ռուսաստանի ազդեցությունը տարածաշրջանում: Բայց խնդիրն այստեղ այն է, որ գոնե ԼՂ խնդրում ցանկացած որոշում, որն ուղղված կլինի ներկայիս ստատուս քվոն փոխելուն, պիտի համաձայնեցվի և համակարգվի Ռուսաստանի հետ:

Իմ կարծիքով՝ առավելագույնը, որին Գերմանիան կարող է հասնել, դա անվտանգության մեխանիզմների ստեղծումն է շփման գծում, որպեսզի սահմանային բախումները նվազեն: Սա միակ իրատեսական նպատակն է:

Արևմուտքում գլխավոր մտահոգությունն այն է, որ սահմանային բախումների էսկալացիան և հատկապես նոր զինատեսակների օգտագործումն ու դիվերսիոն գործողությունները թեև հիմա վերահսկվում են, բայց նաև մեծացնում են լայնածավալ պատերազմի ռիսկը: Քանի որ այս առումով բախումները կարող են հսկողությունից դուրս գալ և բերել չպլանավորված ռազմական բախման: Իսկ լայնածավալ պատերազմի վերսկսումն այսօր չի բխում որևէ մեկի շահերից, այն էլ մի տարածաշրջանում, որն այդքան մոտ է Սիրիային և Իրաքին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում