Պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյոն հերքել է շրջանառվող լուրերն այն մասին, որ արդեն որոշում է կայացրել ապագա ակումբի ընտրության հարցում: Մոուրինյոն, սակայն, հաստատել է, որ հանդիպել է «Ինտեր»-ի նախագահ Մասիմո Մորատիի հետ:
«Մեկ օր Միլանում կանցկացնեմ: Շնորհակալ եմ Մորատիին հրավերի համար: «Ինտեր»-ից հեռացել եմ 2010 թվականին: Կհետևեմ նախկին ակումբիս խաղին և հուսով եմ, որ միլանցիները հաղթանակ կտանեն:
Ասեմ, որ առաջիկա մրցաշրջանում չեմ գլխավորի «Ինտեր»-ը: Ակումբը նախագիծ ունի Թոհիրի և Մանչինիի հետ, որի իրականացմանը ես հաջողություն եմ մաղթում:
Անկեղծ ասեմ, չգիտեմ, թե որ ակումբում կաշխատեմ ապագայում: Կարող եմ ասել, որ ֆուտբոլ կվերդառնամ՝ լի հաղթանակների տենչով: Հարգում եմ բոլոր մարզիչներին: Ես չեմ փնտրում ապագա ակումբս, այլ ակումբը՝ ինձ»,- Football Italia-ն մեջբերում է Մոուրինյոյի խոսքերը:







































