Կատալոնական «Բարսելոնա»-ն պատրաստվում է մոտ ժամանակներս ավարտին հասցնել «Սանթոս»-ի հարձակվող Նեյմարի տրանսֆերային գործարքը:
Հաղորդվում է, որ Նեյմարի տրանսֆերի ձեռքբերումը կարևոր է «կապտանռնագույններ»-ի համար, և ըստ ղեկավարության՝ նա կկարողանա ուժեղացնել թիմի կազմը: Բացի այդ՝ Մադրիդի «Ռեալ»-ի հետաքրքրությունը բարձրացնում է ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը:
«Սանթոս»- ն իր աստղի իրավունքների դիմաց պահաջում է 60 մլն եվրո, ինչը 20 մլն եվրոյով գերազանցում է 2 տարի առաջ պահանջվող գումարը:





































