Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ` հայտնի ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդիեն հայտարարել է, որ «շարունակում է իրեն ռուս համարել»:
Հունվարին լրատվամիջոցները հայտնել էին, որ նա վաճառել է Ռուսաստանում իր ունեցվածքը և տեղափոխվել է ապրելու Բելգիայում: Սակայն դերասանի պրոդյուսոր Արնո Ֆիլիպը լրագրողներին հավատացրել է, որ դեռ այդ մասին խոսք չկա, և Դեպարդիեն պլանավորել է Ռուսաստան այցելել ապրիլի կեսին:
«Ես ինձ շատ ռուս եմ զգում, նույնիսկ արտասահմանում: Ինչպես կարելի է իրեն զգալ ավելի քիչ ռուս, քան ֆրանսիացի` այն նախագահի հետ, որ մենք ունենք Ֆրանսիայում»,- ասել է դերասանը:








































