ԵՄ-ն գտնվում է աննախադեպ ճգնաժամի պայմաններում և պետք է միասնական լինի, ներառյալ Մեծ Բրիտանիան։ Այս մասին հայտարարել է Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը Մեծ Բրիտանիայի անդամակցության պահպանման համար միության բարեփոխումների քննարկման հարցով ԵՄ գագաթնաժողովի արդյունքներով։ Այս մասին փոխանցում է TASS գործակալությունը։
«Մենք կանգնած ենք աննախադեպ ճգնաժամի առաջ, որի համար մենք պետք է միասնական լինենք»,- ասել է նա՝ թվարկելով միգրացիայի, Թուրքիայում ահաբեկչական հարձակումների և Մոսկվայի ու Անկարայի միջև ռազմական ընդհարման սպառնալիքները։









































