Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Անկարայում ահաբեկչությունից հետո 8 շրջաններում կազմակերպված հատուկ օպերացիաների արդյունքում արդեն ձերբակալվել են ահաբեկչության կազմակերպման մեջ կասկածվող 20 մարդ:
Հետաքննության ընթացքում և հարցաքննություններից պարզվել է, որ կասկածյալներից ոմանք կապ ունեն Քրդական աշխատավորական կուսակցության հետ:









































