McDonald’s-ը կերակրացանկից կհանի «Կեսար» աղցանը, բուրիտոն, բիսքվիտները, մսային միջուկով թխվածքները՝ հայտնում է Bloomberg-ը՝ հղում կատարելով ընկերությանը:
McDonald’s-ը այս կերպ ցանկանում է կրճատել արագ սննդի ցանցի կերակրացանկը:
Գործակալության տվյալով՝ կերակրացանկի կրճատմամբ ցանցը ծրագրում է խնայել հաճախորդների սպասարկման վրա ծախսվող ժամանակը:
Կերակրացանկից հեռացվել է 7 ուտեստ, որոնցից 3-ը՝ մրգային աղցան, հավի թևիկներ ու Angus Burger, արդեն հանվել են կերակրացանկից:
Ինչպես նկատում է Time-ը, Angus Burger-ի հանվելու պատճառը կարող էր լինել նաև այն, որ տավարի պահածոյացված մսի գինը թանկացել է 5 %-ով: Սակայն բացառված չէ, որ ապագայում Angus Burger-ը վերադառնա McDonald’s՝ որպես հատուկ առաջարկ:
McDonald’s-ը պայքարում է նաև վաճառքների ծավալների անկման դեմ:










































